Եվրոպական խաղերն անվճար կհեռարձակվեն ՄՕԿ-ի ալիքում
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև:
Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետեւել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով:
Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձևերում: Հայաստանը 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձևերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա