Քաղաքական 14:00 15/06/2019 Հայաստան

Օսմանյան արխիվները բացեն, փակեն, Թուրքիան Հայոց ցեղասպանության փաստը չի կարող հերքել

«Թուրքիայի՝ արխիվներ բացելու հայտարարությունները նոր չեն։ Տարիներ շարունակ՝ 1987-88 թվականներից, թուրքերը հայտարարում են, որ մենք մեր արխիվները բացում ենք, կարող եք գտնել փաստեր, որոնք ամրապնդում են մեր տեսակետը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերերս արած հայտարարությանը։ 

Նշենք, որ նա մասնավորապես ասել էր. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ուզի, թող ներգրավի: Բացենք արխիվները»:

Թուրքագետը նախ հարցադրում արեց «ի՞նչ է նշանակում մենք արխիվները բացում ենք»։

«Թուրքական արխիվները բացվելուց առաջ զտվել են։ Դրա մասին բազմաթիվ վկայություններ կան,  բազմաթիվ գիտնականներ գնացել,  աշխատել, ստուգել են ու տեսել, որ որոշակի փաստաթղթեր զտված են։ Երկրորդ՝ ո՞ր արխիվների մասին են խոսում։ Ես ինքս անձամբ եղել եմ «վարչապետական օսմանյան արխիվներում»։ Իսկապես հարուստ նյութ կա բնակչության թվաքանակի, տնտեսական վիճակի մասին։ Բայց այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, այդ արխիվներում չկան։ Երբևէ նրանք չեն բացի ռազմական արխիվները, Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործակալության արխիվները»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, հայտնի փաստ է, որ Հայոց ցեղասպանության վերաբերող Երիտթուրքական կուսակցության արխիվի փաստաթղթերը Թալեաթ փաշան և մյուս պարագլուխները Օսմանյան կայսրությունը լքելուց առաջ վառել են, մի մասն էլ տարել են անհայտ ուղղությամբ։

«Այսինքն հայտարարությունները, որոնք անընդհատ արվում են,  հաշվարկված են այն շրջանակների վրա, որոնք գուցե լավատեղյակ չեն։ Պոպուլիստական բնույթի հայտարարություններ են»,- ասաց թուրքագետը։

Նա նշեց, որ Հայաստանի արխիվը բաց է, իր թուրք գործընկերներից  եկել, աշխատել են, և խոսել այն մասին, որ հայերն ինչ-որ բանից վախենում են, PR հայտարարություններ են։

Թուրքագետը ևս մեկ փաստ նշեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական արխիվների փակ լինելու մասին. «Ես զբաղվում եմ հայերի ունեզրկման գործընթացով, ինձ հետաքրքրում են Թուրքիայի կադաստրային արխիվները, այսինքն հայերին պատկանող սեփականության փաստաթղթերը պահով արխիվը։ Երբ 2005 թվականին սկսվեց այդ արխիվի փաստաթղթերի թվայնացումը, կադաստրային արխիվի տնօրենը նամակ է գրել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարին, հենց նրան է գրել, որովհետև Հայոց ցեղասպանության խնդիրները և դրա դեմ պայքարը համակարգվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից, հայտնել է, որ նման փաստաթղթեր են առկա իրենց արխիվում, ինչ անեն։ Դրան պատասխան հեռագիր  է ուղարկվել, որ ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարելու և ավելորդ կրքերը չբորբոքելու համար արխիվը փակեք և որևէ մեկին չթողնեք։ Արտահոսք էր եղել և այդ նամակները 2007-2008 թվականներին տպագրվել էր մամուլում։ Այսինքն, այն ամենը, ինչ իսկապես վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, իրենց մոտ փակ է»։

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ թուրքական արխիվները հետաքրքիր են, պարզապես այն խնդիրները, որ իրենք դնում են՝ Հայոց ցեղասպանությանը հերքող փաստաթղթեր, օսմանյան արխիվում չկա ու չի կարող լինել։

«Ամբողջ աշխարհի արխիվային նյութը, որն առկա է սեղանին, գերմանական, հայկական արխիվների,որոշ չափով նաև թուրքական, բազմաթիվ պատմագիատական նյութեր,  դրանց ամբողջությունն աներկբայորեն հաստատում է, որ եղել է մտադրություն,  գործողություն, ցեղասպանության։ Այնպես որ օսմանյան արխիվները բացեն, փակեն, այդ փաստը չեն կարող հերքել։ Կարող է այդ փաստաթղթերով ավելացվի նյութերը, բայց Հայոց ցեղասպանությունը ժխտելու որևէ հնարավորություն որևէ ձևով Թուրքիան չունի»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։

Նաև նշեց, որ հանձնաժողով ստեղծելու գաղափարը կրկին վաղուց է գալիս. «Տեսակետն այն է, որ եթե ուզում ես մի բան թաղես, հանձնաժողով ստեղծիր, երկարացնում է խնդիր քննարկումները։  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թափը,  քննարկումները կասցնելու համար  իրենք ասում են՝ ստեղծենք հանձնաժողով, որպեսզի հետո, եթե որևէ խոհրդարանում այդ խնդիրը սկսի քննարկվել, բերանները բացեն, ինչպես անում էին հայ-թուրքական հաշտեցման ժամանակ, ասեն՝ մի խառնվենք, մենք հայերի հետ բանակցում ենք, մեր խնդիրները մեր մեջ կլուծենք։ 

Սա է՝ կասեցնել Թուրքիայի դեմ բարձրացվող բանաձևերը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}