Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 140 անգամ
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:
ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են համարժեք քայլերի՝ շարունակելով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է ՊԲ տարածած հաղորդագրությունում: