Norway Chess. Լևոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լ7ոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին: ՀԱՕԿ կայքից տեղեկանում ենք, որ հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր և 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ:
Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր:
Մրցաշարին մասնակցել են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:
Հարակից հրապարակումներ`
- Norway chess. Լևոն Արոնյանը դեռևս երկրորդ տեղում է
- Լևոն Արոնյանը լավագույն եռյակում է
- Altibox Norway Chess. Լևոն Արոնյանի մրցակիցները հայտնի են