Թրամը համեմատել է իր կնոջը Ժակլին Քենեդու հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը՝ Մելանիան «ոճի սրբապատկեր է», ինչպես իր ժամանակին եղել է Ժակլին Քենեդին։ Գազետա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նա այդ մասին հայտարարել է՝ պատմելով նախկին առաջին տիկնոջ կողմից մշակված Air Force One ինքնաթիռի դիզայնի փոփոխման մասին:
Թրամփը հայտարարել է, որ կապույտ գույնը հարմար չի, և նախատեսում է այն ավելի մուգ գույնով փոխարինել։
«Դա Ջեքիի ոճն էր, և դա լավ է, բայց մենք այսօր ունենք մեր Ջեքի, և նրա անունն է Մելանիա»,- ասել է նա։