Մյասնիկյան պողոտայում մեքենայի՝ էլեկտրական սյանը բախվելու հետևանքով տուժած կա
«911» ծառայությանը, ժամը 03:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ սյանը, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է ասֆալտին: Վերջինիս անգիտակից վիճակում հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին