Վանեցյան. Քաղաքական ղեկավարության կողմից ԱԱԾ-ի առջև նման խնդիր առհասարակ չի դրվել
«Կոռուպցիոն բացահայտումներ միշտ են սպասվում։ Դա անխուսափելի է, քանի կան մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք խախտում են օրենքը, Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտելու է նման դեպքեր՝ անկախ նրանից, թե այդ մարդիկ իշխանության, ընդդիմության թևի ներկայացուցիչներն են, թե ապաքաղաքական մարդիկ են», - ShantNews-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սպասվում են կոռուպցիոն նոր բացահայտումներ։
Նա նշել է, որ եթե խախտվել է օրենքը, ԱԱԾ-ն միևնույն վերաբերմունքն է ցուցաբերելու բոլորին։
Ա. Վանեցյանը հավաստիացրել է, որ քաղաքական ղեկավարության կողմից, ի դեմս վարչապետի Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի առջև նման խնդիր առհասարակ չի դրվել, չի դրվում, կարծում է, չի էլ դրվի։
«Մենք գործում ենք մեր սովորական ռեժիսով, այսինքն՝ ստանում ենք տեղեկատվություն, ստուգում ենք, եթե հաստատվում է, գնում ենք իրացման և բացահայտում ենք։ Եթե տեղեկատվություններ չստացվեն, ես չեմ կարող ամիսը մեկ ինչ-որ ժամանակացույց դնել ու ասել՝ 15 օրը մեկ սենց բան։ Դա անհնարին է, կանխատեսել ուղղակի հնարավոր չէ։ Ես չգիտեմ, երբ մեկը հանցագործություն կկատարի, որ կարողանամ կանխատեսել։ Նման դեպքեր չկան։ Մենք իրականում գործում ենք մեր լիազությունների շրջանակում»,- ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն Աբովյանում բացահայտել է կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու դեպքեր
- Տիգրան Խաչիկյան. Հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման
- Ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներ Ջրահովիտ համայնքի ղեկավարի կողմից
- Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի երկու համայնքներում
- 2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 1233 քրեական գործ
- ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան