Մայքլ Դուգլաս. Սփիլբերգը Կանն-2013-ում խլել է ինձանից լավագույն դերի համար մրցանակը
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը խանգարել է իրեն 2013 թվականին Կաննի կինոփառատոնում «Ջահերի հետևում» հեռուստաֆիլմում մարմնավորած դերի համար «Լավագույն տղամարդ» անվանակարգում ստանալ մրցանակ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա հայտնել է Variety-ին տված հարցազրույցում։
«Այդ տարի Սթիվեն Սփիլբերգը Կաննի կինոփառատոնի նախագահն էր։ Այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ իմ թեկնածությունը որոշակի իմաստով հավանության է արժանացել մրցանակի համար։ Բայց Սփիլբերգը թույլ չի տվել դա լինի, որովհետև այն եղել է HBO ֆիլմը՝ ֆիլմ հեռուստատեսության համար»,- ասել է Դուգլասը։
Սթիվեն Սփիլբերգը այն կարծիքին է, որ ֆիլմերը, որոնք թողարկվել են ծառայությունների կողմից, չպետք է հավակնեն «Օսկար» մրցանակի, պնդել է, որ վարձակալության ավելի խիստ կանոններ լինեն: Ավելի ուշ Դուգալսն այդ ֆիլմի համար ստացել է «Ոսկե գլոբուս» և Էմմի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան