«Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին հունիսի 14-ին, «Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ առայժմ չեն կարող նրա առողջական վիճակին օբյեկտիվ գնահատական տալ, քանի որ հետազոտություններն ամբողջությամբ չեն ավարտվել, բոլոր մասնագետների կոնսուլտացիաները դեռ կատարված չեն:
«Ամեն դեպքում վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մանվել Գրիգորյանը հիվանդասենյակում է, այլ ոչ թե վերակենդանացման բաժանմունքում: Երեկ նա անօթի չէր, ուստի չէինք կարող հետազոտել: Այսօր առավոտվանից բոլոր հետազոտություններն արդեն սկսվել են»,- նշեց Անատոլի Գնունին:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում
- Մանվել Գրիգորյանը հրաժարվում է որևէ տեսակի բուժօգնությունից. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է
- Իրավապաշտպան. Այսօր Մանվել Գրիգորյանը պաշտպանության կարիք ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին