Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
Ֆրանսիացի միլիարդատերերը չեն կատարում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար նյութական օգնության տրամադրման իրենց խոստումները։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործարար և եկեղեցական շրջանակներից հայտնել են, որ հրդեհից տուժած տաճարի վերականգնման համար ստեղծված բարեգորածական հիմնադրամը որևէ գումար չի ստացել։ Տաճարի մամուլի քարտուղարն ասել է, որ խոշոր ներդրողները ցանկանում են իմանալ, թե ինչի վրա են գումարները ծախսվելու։ France Info գրում է, որ նրանք սպասում են վերականգնման նախագծին և միայն դրանից հետո հիմնադրամին կփոխանցեն գումարներ։
Ներկա պահին հավաքված է միայն վերականգնման համար խոստացած նվիրատվությունների 9 տոկոսը։ Գումարի 90 տոկոսը ԱՄՆ-ից է ուղարկված։
Ապրիլին հաղորդվել էր, որ Նոտր Դամի վերականգնման համար ընդհանուր նվիրատվությունները կգերազանցի մեկ միլիարդ եվրոն։
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ պատարագ կմատուցվի
- Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է