Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնով ձայնագրություն
Մեքսիկայի ազգային գրադարանի աշխատակիցները հնարավոր է գտել են մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954 թթ.) ձայնով միակ ձայնագրությունը։ Ռիա նովոստին, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Ֆրիդա Կալոյին դեմքով գիտի ողջ աշխարհը, բայց ձայնը որևէ մեկը չի լսել։
Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյինդը, ով ծանոթ է եղել նկարչուհուն, նկարագրում է նրա ձայնը որպես «մեղեդային և ջերմ», Ազգային գրադարանի գտածոյի շնորհիվ այժմ բոլոր կարող են իմանալ։
Հայտնաբերվել է El Bachiller ռադիո-շոուի ձայնագրությունը, որը ենթադրաբար արվել է 1953-1954 թվականներին, որի ժամանակ Ֆրիդա Կալոն կարդում է «Դիեգոյի դիմանկարը» էսսեն՝ նվիրված իր ամուսնուն՝ նկարիչ Դիեգո Ռիվերեին։
Մեքսիկայի մշակույթի նախարարը հայտնել է, որ եթե մասնագետները հաստատեն ձայնագրության իսկությունը, ապա դա կլինի նկարչուհու ձայնի միակ պահպանված վկայությունը։