ՀՖՖ-ն պարգևատրել է դափնեկիրներին
Հունիսի 14-ին կայացել է Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվել են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։
Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն ու գավաթը հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվել են նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։
«Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվել է «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվել է չեմպիոնական փոքր գավաթը։
Պարգևատրվել են նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։
Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը բաժին է հասել «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանին, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանին (42 գոլ)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա