Լևոն Արոնյանի գրառումը՝ Տիգրան Պետրոսյանի մասին
«Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին:
Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որ խաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել: Ես 9 տարեկան էի և ինչպես դասարանից շատերը Երկաթե Տիգրանի " Стратегия надежности" գիրքի հպարտ սեփականատերերից էի»,-Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա