ՊՍԺ-ի նախագահը սպառնացել է աստղային խաղացողներին հեռացնել թիմից
«Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասար Ալ-Հելաիֆին պատմել է թիմի աստղային մարզիկների հետ հարաբերությունների մասին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքը ներկայացրել է France Football-ը։
«Ես հոգնել եմ աստղերից և այլևս չեմ ցանկանում նրանց տեսնել ՊՍԺ-ում։ Եթե մենք շարունակենք շարժվել այս ընթացքով, կհայտնվենք փակուղում։ Բոլոր խաղացողները պետք է ավելի շատ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, քան նախկինում։ Ամեն ինչ ամբողջովին այլ է լինելու։ Խաղացողները պետք է ավելի շատ աշխատեն»,- ասել է Նասար Ալ-Հելաիֆին։
Նա նշել է, որ խաղացողները գտնվում են ակումբում ոչ թե նրա համար, որպեսզի կյանքից բավականություն ստանան կամ հանգստանան։
«Եթե այդ առումով որևէ մեկն այլ կարծիք ունի, ապա դռները միշտ բաց են»,- ընդգծեց է ՊՍԺ-ի նախագահը։
ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապետն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներից է։ CIES Football Observatory հետազոտական կենտրոնը գնահատել է նրան 252,2 միլիոն եվրո։ Թիմի մյուս հարձակվողն է Նեյմարը։ Նա աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում երրորդն է։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 105 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա