Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի. Սվիտալսկի
«Եվրամիությունը մի շարք պատճառներով է որոշել աջակցել այս նախաձեռնությանը»,- այս մասին այսօր խորհրդարանում «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
«Առաջին՝ մենք գտնում ենք, որ Հայաստանի համար մշակույթը շատ հզոր գործիք է, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում: Երկրորդ՝ կինեմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ և որը պետք է վերականգնվի և զարգանա: Փարաջանովի երկիրը կինեմատոգրաֆիայի ժամանակակից մոդելի կարիք ունի: Երրորդ՝ մենք ուզում ենք աջակցել Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին»,- ներկայացրեց Սվիտալսկին:
ԵՄ դեսպանը նշեց, որ ենթածրագրերի մակարդակով Հայաստանը արդեն երկու միջոցառման է մասնակցում, որոնք օգուտ կբերեն երկրին:
«Բրյուսելում լսեցինք, որ Հայաստանն ուզում է մասնակցել 2020-2022 թթ համագործակցային ծրագրին, և մշակույթը կարևոր գործոններից է այդ մասնակցությունը հնարավոր դարձնելու համար։ Ամեն ինչ կանենք, որ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցությունը շարունակվի»,- շարունակեց դեսպանը:
Սվիտալսկին հույս հայտնեց, որ այսօրվա քննարկումը հաջողությամբ կպսակվի և ԱԺ-ն կկարողանա ընդունել Կինոյի մասին օրենք։
Հարակից հրապարակումներ`
- Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում
- ԱԺ լսումներ՝ կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան