
Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին Ռ. Ռուբինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- գրել է նա։