«Խորհրդանշական բողոքի ակցիա»՝ նախագահի նստավայրի դիմաց
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս պահին խորհրդանշական ակցիա է ընթանում Բաղրամյան 26-ի՝ ՀՀ նախագահի նստավայր դիմաց։
Մասնակիցները Բաղրամյան 1 հասցեից քայլեցին դեպի Բաղրամյան 26, որտեղ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները. «Նա չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ կամ ֆեյք նախագահ է։ Արմեն Սարգսյանը խառնել է՝ ում է ծառայում ՀՀ Սահմանադրությանը, թե Նիկոլ Փաշինյանին։ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյքն է»։
Նա հայտարարեց, որ AntiFake.am-ի կողմից Արմեն Սարգսյանին շնորհվում է իրենց առաջին մրցանակը՝ «հռչակելով ֆեյք քաղաքական գործիչ»։
«Սա մեր անդրանիկ մրցանակն է, մեր նոմինացիայի առաջին հաղթողն է, կիսամյակի ֆեյք գործիչն է։ Հույս ունենք, որ այս մրցանակը կլինի գոնե ձեր սենյակում, աշխատասենյակում, որ ամեն մտնելուց հիշեք, որ ձեր հիմնական գործառույթը Սահմանադրությունը պաշտպանելն է, ոչ թե կատարել Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ ենթակայի պարտականությունները և այս մարդուն, ով ձեզ անվանել է «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», սեփական անձը անարգելով, օրենքը խախտելով, առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու», ասաց Ն. Սամսոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան