Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Մամուլի ասուլի ժամանակ, հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Եվրամիության գագաթնաժողովից առաջ մենք եկանք համաձայնության. այսպիսով, եթե արձանագրվի, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածքում, ապա թող Թուրքիայի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, ընդհուպ մինչև պատժամիջոցներ։ Եթե Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները ոտնահարվեն, ապա դա չի մնա անպատասխան»,-ասել է Ցիպրասը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել է հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։ Իսկ ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի՝ նույն տարածքում ևս մեկ հորատիչ նավ՝ «Yavuz»-ը, որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո շուտով կսկսի հորատման աշխատանքներ կատարել։
Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան