Ալումյանը Ջհանգիրյանի ասածների հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հարցազրույց էր տվել, որոշ հանգամանքներ էր նշել, որի հետ կապված այսօր իմ անունից ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, պահանջել եմ հարուցել քրեական գործ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով, ՀՀ նախկին զինդատախազ Ջհանգիրյանը երեք շատ կարևոր հանգամանք նշեց, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է ոչ թե պարոն Ջհանգիրյանի նկատմամբ, այլ նա մատնանշել է հանգամանքները, որոնք վկայում են, հավանաբար քննությունը կպարզի, դատարանների նկատմամբ ևս ճնշումների մասին։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով, Ջհանգիրյանն ասել է, որ ՍԴ-ն ձգձգելով, երբ մեկ ամսով հետաձգեց դիմումի քննությունը, դատարաններին, հավանաբար նկատի ունի առաջին ատյանին և Վերաքննիչին, հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալներն ուղղեն։
«Նրա ասածից հետևում է, որ Սահմանադրական դատարանն այդպես շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալը ուղղվի», որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա, իրոք, այդպես է, ուրեմն այստեղ նախապես պլանավորված, որոշված դատական ակտերի մասին է խոսքը։ Ըստ պարոն Ջհանգիրյանի ասածի, համենայնդեպս այդպես է, որ նախապես պլանավորած է, որ Սահմանադրական դատարանը ձգձգի գործի քննությունը, այդ ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասաց Հ. Ալումյանը։
Փաստաբանի ներկայացմամբ, նա նաև ասել է, որ ՍԴ-ն առաջին ատյանի ներկայացրած դիմումը չի քննելու։
«Սա նշանակում է, որ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու ՍԴ-ն։ Նա ասաց, որ չակերտները չի բացի։ Սա մի տեղակատվություն է, որին ոչ ոք չպետք է տիրապետեր»,- ասաց Հ. Ալումյանը։
Նրա խոսքով, Ջհանգիրյանն ասել է, որ ՍԴ-ն, համեյանդեպս, այս կազմով չի քննելու այս գործը. «Պետք է հասկանալ՝ արդեն նաև նախատեսված է, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու։ Իսկ ՍԴ-ում փոփոխություններ կարող են տեղի ունենալ, երբ տեղեկատվություն կա, որ որոշ անդամներ պետք է դուրս գան, նրանց տեղն ուրիշ մարդիկ գան աշխատեն»։
«Շատ հեռու գնացող հայտարարություններ էին, ակնհայտորեն կա մի բան, որ առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքներն այսօր հայտնի են պարոն Ջհանգիրյանին, որը չպետք է այդպես լիներ»,- ասաց Հայկ Ալումյանը,
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը, դիմել Սահմանադրական դատարան։ Դիմումը ՍԴ-ն ընդունել է վարույթ, որոշել է հարցի քննարկը մեկ ամսով հետաձգել։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Արամ Վարդևանյան. Պարզ է դառնում, որ գլխավոր դատախազին ճիշտ չեն ներկայացրել ՍԴ որոշումը
- Դատարանն արձանագրել է՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին