Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին
«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ դատավոր, տարիներ շարունակ քաղաքական գնահատականներ է տալիս իր վստահորդների շահերը պաշտպանելիս»,- «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ կայացած խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ դատավոր այն էլ Սահմանադրական դատարանում։
«Այն ժամանակ Վահե Գրիգորյանը եղել է Հայ ազգային կոնգրեսի ամենամոլի պաշտպանը, մինչև հիմա էլ մնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի հոգեբանության պաշտպանը, քաղաքական գործիչը, որը բացառապես քաղաքական գնահատականներ է տալիս թե «Մարտի 1»-ի, թե մնացած գործերին»,- ասաց Ն. Սամսոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է նախագահն առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նա կարծում է, որ Արմեն Սարգսյանն այլ ելք չի ունեցել. «Կամ չունի ինքնասիրություն, իր համար մեկ է իրեն ով ինչ կասի, ինչ չի ասի, կամ էլ նա չունի այն փաստաթուղթը, որը հավաստում է, որ վեց տարի եղել է միայն Հայաստանի քաղաքացի և այդ կոմպրոմատը Նիկոլենք օգտագործում են Արմեն Սարգսյանին նվաստացնելով»։
Ն. Սամսոնյանի խոսքով, պահանջում են, որ Ա. Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին։
«Այստեղ կա լուրջ վտանգ։ Եթե Արմեն Սարգսյանի չունի այդ փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանին բան ցույց չի տվել, մենք հասկանում ենք, թե ինչու է այս մարդը սա անում, բայց եթե ցույց է տվել, իրականում դա կա ու ինքն այսպիսի բան է անում, կներեք՝ այդպիսի երկրի գլուխն ում է պետք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Խորհրդանշական բողոքի ակցիա»՝ նախագահի նստավայրի դիմաց
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
- Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը
- Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին