Հալիձորի հարակից տարածքում սողանքի հետևանքով հողազանգվածը փակել է Որոտանի հունը
Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
ԱԻՆ-ից հորդորում են, անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև հունիսի 18-ը չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան