էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպել և իրականացրել է մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:
«ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում «մաքուր» էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը»,- բանկի մամուլի ծառայության փոխանցմամբ իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
««Մաքուր» էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ»,- նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները:
ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել
- ԱԳԲԱ Լիզինգ. Ներդրումները խթանելու ենք E-FIX-ի միջոցով
- ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը զարգացնում է էլեկտրամոբիլների ուղղությունը, ընդլայնում «Գրին Լիզինգ»-ի շրջանակը և չի վախենում մրցակցությունից
- ԱԳԲԱ Լիզինգ. Էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորում` 10% cashback-ի հնարավորությամբ