ԱԺ լսումներ՝ կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների թեմայով
Այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ` «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այսօր անհրաժեշտ և հրատապ է դարձել գործուն քայլեր ձեռնարկել կինոարվեստում պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանմանն ու տարածման, ինչպես նաև կինոլորոտի կարգավորման և կինոարտադրության համար հանրապետությունում նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։
«Ակնկալվող օրենքը կկարգավորի և կհեշտացնի կինորատադրության, հայկական կինոյի տարածման ոլորտներում գործունեությունը։ Այսօրվա մեր միջոցառմանը ներկա են ոլորտի մտահոգ, կինորավեստի զարգացման համար անհանգստացող և պատասխանատու անձինք։ Այն միտված է ոլորտում առկա խնդիրներն, անհանգստությունները, խանգարող հանգամանքները քննարկելուն, վերլուծելուն, շտկելուն, առաջարկներ լսելու համատեղ աշխատանքներ իրականացնելուն»,- նշեց նա։
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը էլ հավելեց, որ երկար տարիներ այս ոլորտը մատնված է եղել անբարեխիղճ անտարբերության. «Անփույթ, անպատասխանատու ու ոչ արհեստավարժ գործունեության շնորհիվ վտանգվել է այս ոլորտի երկարամյա կայացումը։ Հայկական կինոարտադրությանը զարկ տալը նաև էական ազդեցություն կունենան ՀՀ տնտեսական զարգացման վրա»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կարգավորել ֆիլմարտադրության, վարձույթի, կինոցուցադրության, փառատոններին մասնակցությանը պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների շրջանակում հավաստագրերի տրամադրման և այլ ոլորտները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան