Պեդրո Ալմոդովարը կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»
Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար կստանա «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հանձնման արարողությունը կկայանա Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակում, որը կայանալու է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը։
Ալմոդովարը հիշել Է, որ իր միջազգային դեբյուտը 1983 թվականին հենց Վենետիկում Է կայացել «Entre tinieblas» կինոնկարով:
«Ես շատ հուզված եմ ու շոյված: Ես հիանալի հիշողություններ ունեմ Վենետիկի փառատոնի մասին»,-ասել է Պ. Ալմոդովարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին