Տնտեսություն 12:25 17/06/2019 Հայաստան

Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է. հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված մի շարք օրենսդրական նախաձեռնություններին:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.

«ՀՀ ԱԺ-ին ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են հայտարարված ազգային տնտե-սության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի շարունակական պարզեցումը:
Իսկապես Նախագծերով լուրջ քայլ է կատարվում միկրոձեռնարկատիրության զարգացմանը խթանելու ուղղությամբ, ինչը արտահայտվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող գործարարաներին հարկելուց ազատելու, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերը միավորելու և պարզեցնելու մեջ: Դրան զուգահեռ բարձրացվում է շրջանառության հարկի շեմը մինչև 115 մլն դրամի:

Վերոհիշյալի հետ մեկտեղ առաջարկվում են փոփոխություններ ուղղակի հարկերի դրույքաչափերի ուղղությամբ, որոնք ըստ մեզ մասնագիտորեն հիմնավորված չեն, հակասում են ինչպես միջազգային փորձին, այնպես էլ ՀՀ սահմանադրությամբ հռչակված ու ամրագրված դրույթներին:

Ուղղակի հարկերի դրույքաչափերի կիրառման այսպիսի մեղմ քաղաքականությունը բնականաբար առաջացնում է ՀՀ պետական բյուջեի մեծ ծախս, ակնհայտորեն զգալիորեն նվազեցնելով դրա եկամուտները:

Ահա այդ ծախսը փակելու նպատակով էլ Նախագծերով առաջարկվում են ակցիզային հարկերի դրույքաչափերի արագացված փոփոխություններ՝ դրանց կտրուկ բարձրացման ուղղությամբ:
Այս պարագայում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը վիճարկելի է սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից:

Այդ փոփոխությունները առաջին հերթին դրականորեն կազդեն բարձր աշխատավարձ ստացող պատգամավորների, կառավարության անդամների, գործադիր իշխանության այլ մարմինների ղեկավարների, ֆինանսա-վարկային ու բանկային համակարգի աշխատողների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված շուրջ 1700 անձանց վրա՝ մեծացնելով նրանց կողմից տնօրինվող եկամուտների չափը:

Մինչդեռ այդ փոփոխությունները, մեր գնահատմամբ կառաջացնի լուրջ գնաճային ճնշում՝ տարեկան 4-5 տոկոսի չափով, ինչի արդյունքում կնվազի առավել ցածր աշխատավարձ ստացողների, կենսաթոշակառուների, նպաստառուների վճարունակ լինելու պահանջարկը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի համախառն սպառման մակարդակը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ Նախագծերով նախատեսված եկամտային հարկի համահարթեցման առաջարկությունը.

-կհանգեցնի ցածր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամտի անուղղակի փոքրացմանը և բարձր աշխատավարձ ստացողների կողմից տնօրինվող եկամուտների ուղղակի բարձրացմանը,

-սոցիալական առումով դա կհանգեցնի օրենքով Ջինի բարձր գործակցի ամրագրմանը, ինչը կնպաստի աղքատության խորացմանը,

-սոցիալական առումով դա կհանգեցնի նաև օրինական հարստացողների դասի առաջացմանը, սակայն նրանցից չեն պահանջվելու վճարել բարձր հարկեր,

-մակրո մակարդակում դա կհանգեցնի վճարունակ պահանջարկի, դրանով պայմանավորված՝ նաև՝ համախառն սպառման, նվազեցմանը,

-մակրո մակարդակում դա կհանգեցնի նաև համախառն կուտակման մեծացմանը, և վերջինս, ինչպես ցույց է տալիս փորձը, չի եղել և առայժմ չի կարող լինել ներդրումների ներքին աղբյուր և կհանգեցնի ֆինանսների արտահոսքի ՀՀ-ից,

-կհանգեցնի բացասական ֆիսկալ էֆֆեկտի՝ պետական բյուջեի եկամուտների զգալի նվազեցմանը,

-կմեծանան արտագաղթի տեմպերը,

-կմարի տնտեսական ակտիվությունը,

-լուրջ վտանգներ կառաջանան երկրի պաշտպանունակության, ինքնիշխանության ու անկախության պահպանման հրամայականներում:

Ելնելով վերոհիշյալից, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը առաջարկում է.

-վերանայել եկամտային հարկի համահարթ տարբերակը, սահմանելով  միջազգայնորեն ընդունված պրոգրեսիվ եկամտային հարկահանություն,

-անվերապահորեն կիրառել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանարապետության 2004 թ. մարտի 16-ի օրենքի պահանջները և դրա դրույթներին համապատասխան հաշվարկված ամենամյա «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի» չափով սահմանել «չհարկվող շեմ»,

-ակցիզային հարկի տնտեսագիտական բովանդակությանը համահունչ ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակների անվանացանկը լրացնել վնասակար սպառում ենթադրող և շքեղություն բնութագրող ապրանքատեսակներով,

-բարձրացնել 40 մլն դրամից ավել անշարժ գույքի գույքահարկի դրույքաչափերը՝ սահմանելով շքեղության հարկին համահունչ դրույքաչափեր,

-բարձրացնել բնօգտագործման հարկի և բնապահպանական վճարի  դրույքաչափերը,

-դադարեցնել Հարկային օրենսգրքում շարունակաբար և հաջորդաբար փոփոխություններ կատարելու պրակտիկան,

-սահմանել հարկային քաղաքականության նպատակները թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում և ըստ այդմ մշակել նոր հարկային օրենսգիրք,

-սույն առաջարկներով պայմանավորված փոփոխությունների կիրառումը նախատեսել 2020թ. հունվարի 1-ից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}