Իսկ հրդեհը վառած տեղն է վառում
Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի փողոցին հարակից տարածքում կրկին հրդեհ է։ Բնակիչներից Panorama.am-ին առաջին անգամ չէ, որ ահազանգում են նշված տարածքում հրդեհի վերաբերյալ։ Թե ինչու են նշված տարածքում հրդեհներն արդեն պարբերական բնույթ կրում, Արտակարգ իրավիճակների նախարարությունից այդպես էլ հստակ պարզաբանում չկա։
«Այս պահին քամին անգամ փակ պատուհաններից է ծուխը հարակից շենքերի բնակարաններ լցնում»,- նշում են բնակիչներից։
Panorama.am-ը ահազանգեց 911 ծառայություն, որտեղից մեզ հայտնեցին, որ տարածքից ահազանգ եղել է, արդեն սպասարկվում է։
Մեր հարցին, թե նույն տարածքի հետ կապված հաճախ է ահազանգ լինում, ինչո՞վ է պայմանավորված հաճախակի դարձած հրդեհները, պատասխանը կրկին հստակ չէր. «Չենք կարող ասել, միգուցե եղանակային պայմանների հետ կապված չոր խոտեր են այրվում»։
Անընդհատ կրկնվող հրդեհներից կարելի է ենթադրել, որ չկա վերահսկում, ոչ զգուշացնող ցուցանակներ, ոչ էլ տուգանքներ, եթե հրդեհը պատահական չի բռնկվել։
Ներկայացնում ենք տարածքից այսօր արված լուսանկարներ։
Ժամը 15-ին՝
Ժամը՝ 15:06-ին
Նույն տեղում՝ ահազանգ հունիսի 1-ին։