Դել Բոսկե. Հայաստանի հավաքականի վերջին հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանքը
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն երեկ ժամանել է Հայաստան։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նախ շնորհավորեց Հայաստանի ֆեդերացիային ազգային հավաքականի երկու խաղում (Լիխտենշտեյնի և Հունաստանի թիմերի հետ) անընդմեջ հաղթանակի համար, որոնք մոտեցնում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանքը։ Նրա խոսքով, մանկապատանեկան ֆուտբոլի թիմերի հետ պետք է շարունակել աշխատանքն ապագայում արդյունքների հասնելու համար։
Վիսենտե դել Բոսկեն նշեց, որ իր լավ ընկերներից մեկը՝ Խավիեր Մինիանոն, աշխատում է Հայաստանի ազգային հավաքականի հետ, մյուսը՝ մանկապատանեկան տարիքի երեխաների հետ, հրավիրել են Հայաստան, նաև այստեղ սեմինար է անցկացնելու։
«Հայաստանի մասին նրանք լավ բաներ են պատմել, գոհ են այստեղ գտնվելու համար»,- ասաց իսպանացի մասնագետը։
Հարցին, թե ինչի՞ վրա պետք է հայ մարզիչներն աշխատեն, Վիսենտե դել Բոսկեն ասաց, որ նրանք պետք է շրջապատված լինեն լավ մասնագետներով, նաև կարևոր է, թե ինչպիսի մարզադաշտեր կան երեխաների համար։ Նրա խոսքով, դրական է, որ հիմա ֆուտբոլիստները դուրս են գալիս Հայաստանից:
Իսպանացի մասնագետը նշեց, որ Լիխտենշտեյնի և Հունաստանի դեմ երկու հաղթանակները բացի հաշվից շատ լավ բան տվեցին Հայաստանի հավաքականին, սեպտեմբերին լինելու են շատ կարևոր հանդիպումները, ողջ հայ ազգը կսպասի, որ հավաքականն ամեն ինչ անի հաղթանակի հասնելու համար։
«Հիմա պետք է արդեն նրանցից պահանջվի»,- ասաց Վիսենտե դել Բոսկեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա