ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին
Եվրամիությունը չի ընդունում, որ Թեհրանը խախտել է միջուկային ծրագրի համաձայնագիրը՝ մինչև Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը չհայտարարի այդ մասին: Այսպես եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել Իսլամական հանրապետության մտադրության մասին՝ հրաժարվել «գործարքի» որոշ պայմաններից։ Այս մասին գրում է euronews-ը։
«Իրանը նախկինի պես շարունակում է պահպանել պայմանագրի պայմաններն ու մենք անկեղծորեն հույս ունենք ու ակնկալում ենք, որ Իրանը կշարունակի կատարել իր պարտավորությունները: Եվ ես չէի մտնի փոխադարձ մեղադրանքների փոխանակման մեջ: Դուք գիտեք ինձ, մենք շահագրգռված ենք միջուկային գործարքի պահպանմամբ»,-ասել է Մոգերինին:
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ խախտելու է միջուկային վառելիքի և ատոմային հետազոտության արտադրության հետ կապված հիմնական սահմանափակումներից մեկը։ Խոսքը վերաբերում է ցածր հարստացված ուրանի առավելագույն պահպանման ծավալների մասին:
Թեհրանի հայտարարությունը Վաշինգտոնում անվանեցին «միջուկային շանտաժ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին