ԵՄ ավելի շատ ղեկավարներ են միանում մինչև 2050թ․-ն զրո-ածխածին նպատակին հասնելուն
Գերմանիան միացել է Եվրամիության երկրների աճող թվերին, որոնք նպատակ ունեն մինչև 2050թ․-ը հասնել զրո-ածխածին նպատակին։ Եվրամիության փաստաթղթերը ցույց են տալիս, որ դաշինքի ղեկավարները կարող են այս շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցնել կլիմայի այս հավակնոտ ծրագիրը: Այս մասին գրում է Reuters-ը։
Տարաձայնությունները շարունակվում են մնալ դաշինքի 28 կառավարությունների շրջանում, քանի որ մի մասը կարծում է, որ արտանետումների կտրուկ կրճատումները կարող են վնասել մրցունակությանն ու բարձր աշխատատեղերի կրճատմանը։
ՄԱԿ-ի բանակցողները հուսով են, որ ԵՄ պետությունների ղեկավարները, սեպտեմբերին ընդառաջ գլոբալ կլիմայական բանակցությունների նախօրեին, պարտավորություն կցուցաբերեն 2015 թ. Փարիզի պակտին՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 աստիճանով սահմանափակելու համար։
Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի առաջնային թեմաներից է լինելու նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոններում նշանակումները։
Գերմանիան, հաշվի առնելով երկրում ավտոմեքենաների հզոր արդյունաբերությունը, տատանվում էր մինչև 2050թ-ը զրո-ածխածին նպատակին միանալուն, սակայն, փաստորեն, Բեռլինը մտափոխվել է՝ դատելով ԵՄ փաստաթղթերից։
Կիպրոսը, Մալթան, Սլովենիան, Իտալիան, Ավստրիան եւ Հունաստանը նույնպես ստորագրելու են պակտը։
Այնուամենայնիվ, Արևելյան եվրոպայի մի խումբ երկրներ, այդ թվում Լեհաստանն ու Բուլղարիան, չեն ցանկանում աջակցել ավելի խորքային արտանետումների կրճատումներին, առանց դրույթների, որոնք հաշվի են առնում փոխակերպվող տնտեսությունների դժվարությունները, որոնք մեծապես կախված են ածխի և էներգետիկ ճյուղերի վրա: