Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակվում է կրճատվել
2019 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 2 մլրդ 422.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Վիճակագրության համաձայն, այս տարվա չորս ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալը նվազել է 31.2%-ով և կազմել 676.6 մլն կՎտ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 42.5%-ով՝ կազմելով 12.3 հազար հեգաջոուլ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 0.7%-ով՝ կազմելով 693.0 մլն կՎտ ժամ։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 047.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.5%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա առաջին չորս ամիսներին 1.8 անգամ ավելացել է հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ կազմելով 1.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:
Նշված ժամանակահատվածում էլ արևային էլեկտրակայաններն արտադրել են 3.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ 2.8 անգամ ավելի: