ՄՅՈՒ-ն Պոգբայից չբաժանվելու համար առաջարկում է նրան շաբաթական 500 հազար եվրո
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի ղեկավարությունը ցանկանում է առաջարկել իր խաղացող Պոլ Պոգբային նոր պայմանագի բարձրացված աշխատավարձով։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ նոր համաձայնագրով աշխատավարձը կազմում է շաբաթական 500 հազար եվրո։ Այսպես ՄՅՈՒ-ն փորձում է պահել ֆրանսիացի ֆուտբոլիստին իր կազմում։
ԶԼՄ-ներում նաև տեղեկատվություն էր հայտնվել, որ կիսապաշտպանով հետաքրքրվում են եվրոպական այնպիսի թոփ- ակումբներ, ինչպիսին են թուրինյան «Յուվենտուսը», մադրիդյան «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։
Որպեսզի Պոգբային պահեն թիմում, ՄՅՈՒ-ն գնում է աշխատավարձի բարձրացման` շաբաթական աշխատավարձը 290 հազար եվրոյից հասցնելով 500 հազար եվրոյի։
Պոգբայի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ լրանում է 2021 թվականի ամռանը։
Հարակից հրապարակումներ`
- Պոգբան սպառնում է ՄՅՈՒ-ին
- ԶԼՄ-ներ. Պոգբան համաձայնվել է վերադառնալ «Յուվենտուս»
- «Բարսելոնոն» և «Ռեալը» կպայքարեն Պոգբայի համար
- Պոգբան պայմանավորվել է «Ռեալի» հետ
- «Ռեալը» հնարավոր է Պոգբայի համար վճարի 145 միլիոն եվրո
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա