Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը հաղորդում է ներկայացրել իր ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված, ոստիկանությունը զբաղվում է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Ամիրյանը։
Նա նշեց, որ 2 հեկտար այգին ամբողջովին այրվել է։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Այն հետաձգվեց, քանի որ Մ. Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով չէր կարողացել ներկայանալ։
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին նույնպես մեղադրանք է առաջադրված։ Մեղադրանական եզրակացության համաձայն՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պետական գույքի կառավարման կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատարան
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Մանվել Գրիգորյանի կին. Հերոսը չի սողում
- Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք պահելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան