Sotheby's-ը վաճառվել է
Sotheby's աճուրդային տունը վաճառվել է։ Դրա նոր սեփականատերն է միլիարդատեր և կոլեկցիոներ Պատրիկ Դրաինը, որը Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդն է։ Նրա BidFair USA ընկերությունը Sotheby's-ի բաժնետոմսերի համար կվճարի 3,7 միլիարդ դոլար, որն ավելի քան 1,5 անգամ բարձր է նյույորքյան բորսայի գներից։ Համապատասխան համաձայնության մասին կողմերը հայտարարել են աճուրդային տանը։ Եվրանյուզի հաղորդմամբ, հաղորդագրությունում նշվում է, որ գործարքի ավարտից հետո Sotheby's-ը կվերցնի իր բաժնետոմսերը բորսայից և կդառնա մասնավոր ընկերություն։
SFR և BFMTV ընկերությունների սեփականատեր մեդիամագնատ Պատրիկ Դրաին բացատրել է, որ ներդրում կանի աճուրդային տան մեջ «ընտանիքի շահերից ելնելով և շատ երկարաժամկետ»։ Նա հայտնել է, որ գործարքի ավարտից հետո մինչև տարեվերջ մտադիր է վաճառել իրեն պատկանող Altice հեռահաղորդակցային կորպորացիայի ամերիկյան ստորաբաժանումը։
Sotheby's-ը հիմնադրվել է 1744 թվականին։ Այն հնագույններից մեկն է և եկամուտի առումով երկրորդ աճուրային տունն աշխարհում։ Շատ աննշան է զիջում Christie’s աճուրդային տանը, որը պատկանում է ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոյին։ Sotheby's և Christie’s տիրապետում են հնաոճ իրերի և արվեստի գործերի աճուրդային վաճառքի համաշխարհային շուկայի շուրջ 90 տոկոսին։