ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է՝ 2022 թ.-ի Աշխարհի գավաթի խաղերը Կատարին տրամադրելու համար: Այս մասին գրում է mirror-ը։
Ֆրանսիացի լեգենդ Պլատինին ընտրվել է 2007 թ-ին և մինչև 2015 թվականը ՈւԵՖԱ-ի նախագահ էր, երբ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը զրկեց նրան ֆուտբոլային գործունեությունից՝ մի շարք խախտումների համար:
Այսօր առավոտյան Պլատինին ձերբակալել է՝ Կատարին Աշխարհի գավաթի խաղերի անցկացման թույլտվության տրամադրման հետաքննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերին Կատարը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության հյուրընկալ երկիր՝ չնայած երկրի համապատասխանության հետ կապված մի շարք հակասություններին:
Հարակից հրապարակումներ`
- Միշել Պլատինին շարունակում է աշխատավարձ ստանալ ՈՒԵՖԱ-ում
- Միշել Պլատինին կբողոքարկի ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան