SIPRI. Համաշխարհային միջուկային զինանոցը շարունակում է արդիականացվել՝ չնայած կրճատմանը
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) նախօրեին՝ հունիսի 17-ին, հրապարակել է նոր զեկույց, որում ասվում է, որ երկրները շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցը՝ չնայած 2018թ․-ին միջուկային մարտագլխիկների ընդհանուր թվի կրճատմանը։
2019 թ. սկզբին 9 երկրներ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելն ու Կորեայի Ժողովրդական Հանրապետությունը (Հյուսիսային Կորեան) տիրապետում են մոտ 13 865 միջուկային զենքի: Այս թիվը զգալիորեն նվազել է, քանի որ 2018թ․-ի սկզբին այս երկրները տիրապետում եին մոտ 14 465 միջուկային զենքի։ 13 865 միջուկային զենքերից 3 750-ը տեղակայված են օպերացիոն ուժերի հետ և մոտ 2 000-ը պահվում են բարձր գործառնական զգոնության վիճակում:
Աշխարհում միջուկային զենքի ընդհանուր թվաքանակի կրճատումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շնորհիվ, որոնք միասին վերցրած տիրապետում են աշխարհում միջուկային զենքերի 90 տոկոսին։
2018 թ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարեցին, որ վերջինս վերջնականապես հասել է նոր Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման մասին՝ Նոր START պայմանագրի նվազեցման սահմաններին։ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև միջուկային զինանոցի կրճատմանն ուղղված համաձայնեցված քայլերի հեռանկարները անհավանական են համարվում՝ հաշվի առնելով երկրների միջւ եղած քաղաքական ռազմական տարբերությունները։
Նշվում է, որ միջուկային զենք ունեցող մյուս երկրների զինանոցները զգալիորեն փոքր է, սակայն նրանք ևս զարգացնում ու արդիականացնում են իրենց զինանոցը կամ հայտարարում են իրենց այդ մտադրության մասին: Չինաստանը, Հնդկաստանն ու Պակիստանը մեծացնում են իրենց միջուկային զինանոցը, ինչը հաջորդ տասնամյակում կարող է հանգեցնել միջուկային զենքերի քանակի զգալի աճին։
Հյուսիսային Կորեան շարունակում է առաջնահերթ համարել իր ռազմական միջուկային ծրագիրը, որպես ազգային անվտանգության ռազմավարության կենտրոնական տարր՝ չնայած 2018 թվականին հայտարարեց միջուկային զենքի փորձարկման, ինչպես նաև միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների փորձարկումների մորատորիում: