Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի վաղը ժամը 09։15-ին։
Դատախազները միջնորդել էին այսօրվա նիստը շարունակել աշխատանքային օրվա ավարտից՝ 18։00-ից հետո, որպեսզի ամբողջությամբ ներկայացնեին իրենց բողոքը, պաշտպանական կողմից առարկություններ եղան։
Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին ազատել կալանքից՝ ԼՂՀ ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Մայիսի 20-ին նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Ներկայացված բողոքների վերաբերյալ առարկություններ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա խնդրել է առաջին ատյանի դատարանի մայիսի 20–ի որոշման դեմ դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքները թողնել առանց քննության։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյանը Ջհանգիրյանի ասածների հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Դատավորի կողմից Քոչարյանի գործը կասեցվել է
- Դատարանը հրապարակեց որոշումը. Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան