Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
Րոպեներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական և տուժող կողմի միջնորդությունները։
Այս պահին դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով քննությունը։ Նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ քանի որ նման ընթացակարգով բողոքների քննության ժամանակ պարտադիր չէ մեղադրյալների ներկայությունը ըստ օրենքի, բացի այդ բոլոր պարագաներում անգամ եթե դատարանը մերժի ինքնաբացարկի միջնորդությունը և կայանա դատավարությունը, գործի ծավալն այնպիսին է, որ իր ելույթի համար հազիթ թե այսօրվա դատական նիստում հասնի, այդ պատճառով պարոն Քոչարյանը նախընտրեց չգալ դատական նիստին։
«Մեր միջոցով իրազեկում է, որ եթե դատարանն անհրաժեշտ համարի իր մասնակցությունն այսօրվա դատական նիստին, մենք հիմա կփոխանցենք, կարճ ժամանակում կգա»,- ասաց Ալումյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները՝ Արամ Օրբելյանը և Սևակ Թորոսյանը: Պաշտպան Ռուբեն Սահակյանը միացել էր խմբի ներկայացրած միջնորդություններին:Ինքնաբացարկների վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հորդորով հանդես էր եկել Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ վատ է զգում, որ իր կողմից նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք է ձևավորվել և որ տարիների ընթացքում համակարգում լինելով այսպիսի համբավ ձեռք բերելը լավ բան չէ:
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս միջնորդել էր դատարանին ինքնաբացարկ հայտնել:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյանը Ջհանգիրյանի ասածների հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ալումյան. Ռոբերտ Քոչարյանի գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է կայացնել օբյեկտիվ որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան