Խմբակցությունում որոշում չկա, բայց Գորգիսյանը հակված է «դեմ» քվեարկել ՍԴ թեկնածուին
«Դեռ քննարկում ենք»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ՍԴ անդամի ընտրության ժամանակ:
«Մեր սկզբունքները չեն փոխվել: Մինչև Վահե Գրիգորյանի թեկնածությունը մենք ունեինք քաղաքականապես չեզոք երկու թեկնածու, որոնց «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր հարցադրումների արդյունքում ակնհայտորեն մերժեց, իսկ այսօր ընդամենը մի քանի հոգի էին հարց տալու համար հերթագրվել: Այսինքն՝ նրանք միանշանակ ունեն կողմնակալ վերաբերմունք»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Գորգիսյանը նշեց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով օրենքի խախտում է տեղի ունեցել, քանի որ նախագահը պետք է ՍԴ նոր թեկնածու առաջադրեր:
«Մենք այս ամեն ինչով դանդաղ աշխատող ռումբ ենք դնում Սահմանադրական դատարանի ներսում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քվեարկությանը, Գևորգ Գորգիսյանը նշեց, որ չի բացառվում քվեարկությունն ազատ թողնեն, իսկ անձամբ ինքը հակված է «դեմ» քվեարկելուն:
Հարակից հրապարակումներ`
- Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին
- ԲՀԿ-ն ազատ կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան
- Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ
- Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան