Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից դիմելով ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ ասաց, որ իր համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:
«Դուք, ինձ թվում է, շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր պնդումը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն այն է, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա այս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Պարզ չէ, որ Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, ով էլ լինի, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով թեկնածուի այն դիտարկումներին, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում, նշեց. «Դուք ասում եք՝ մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, այդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները անտեսելու։ Եվ մի՞թե մյուս թեկնածուները, որ այստեղ չընտրվեցին, նրանց թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ։ Ես ակնկալում եմ, որ պետք է կարևորենք ոչ թե բանտային անցյալը, այլ մասնագիտական որակները։ Շատ անհաջող սրամտություն արեցիք, պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Բա եթե այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում»։
Գևորգ Պետրոսյանը Գրիգորյանի ևս մեկ հայտարարություն հիշեցրեց, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ. «Վստահ եմ, որ կտաք այն պատասխանը, որ մինչ այս տվել եք, բայց դա ոչ մեկի կասկածը չի փարատել։ Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղված այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն ազատ կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան
- Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- «Հրապարակ». Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը թեժ է եղել
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
- Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը
- Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան