Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված կենտրոն
Ստամբուլում իր դռներն է բացել «23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր» անվանումով կենտրոնը: «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, 145քմ տարածք ընդգրկող հիշողության կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից:
Կենտրոնը տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը: Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին, որ է եղել է նրա սպանության օրը՝ 2007թ. հունվարի 19-ին:
Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին: Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցների կողմից: Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ` աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար:
Հիշողության կենտրոնը համալրված 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակոս» թերթի մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով:
Հիշեցնենք, որ հայկական «Ակոսի» հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին հենց խմբագրության առջև։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը
- Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը
- Դինքի գործով վկա
- «Ռընոդո» մրցանակ՝ Հրանտ Դինքի մասին պատմող գրքի համար
- Ստամբուլում փողոցներից մեկն այսուհետ Հրանտ Դինքի անունն է կրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան