Թրամփն իր համար խնդիրներ է առաջացրել՝ ծիծաղեցնելով Եղիսաբեթ երկրորդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդի հետ ամենաուրախն էր վերջին 25 տարում:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Թրամփը պատմել է, որ ծիծաղեցրել է թագուհուն այնքան, որ ինքը խնդիրներ է ունեցել արքունիքի պաշտոնյաների հետ:
«Ես զգում եմ, որ նրան շատ լավ եմ հասկանում և նա, իհարկե, շատ լավ է ինձ հասկանում հիմա, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Մեծ Բրիտանիայի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սակայն Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչը հաղորդել է, որ Թրամփի վերջին հայտարարությունները այն չէին, ինչը իրենք կցանկանային մեկնաբանել:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի կենտրոնում երկինք է բարձրացվել «Երեխա Թրամփը»
- Ի՞նչ է նվիրել Ելիզավետա 2-րդ թագուհին Թրամփին
- Թրամփը չի ճանաչել Եղիսաբեթ Երկրորդին տված իր նվերը
- Մելանիա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհուն տպավորելու միջոց է գտել
- Թրամփն ընդունել է Եղիսաբեթ Երկրորդի հրավերը