Ընդմիշտ մնա ինձ հետ. Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը:
Հունիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթթիի հետ: Նրանց պսակադրությունը տեղի է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Պսակադրության արարողությունից 30-ամյա հայազգի ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել կնոջ հետ, որը մակագրել է հետևյալ խոսքերով. «Ամուսնացի՛ր ինձ հետ և ընդմիշտ մնա ինձ հետ»:
Բրիտանական Daily Mail պարբերականն էլ լուսանկարներ է հրապարակել նորապսակների ռոմանտիկ ֆոտոսեսիայից, որը կայացել է նավի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա