Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների բողոքը։ Մ. Գրիգորյանի պաշտպանները պահանջել էին Մ. Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնել կամ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
- Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի դեղադուլ հայտարարելու մասին
- Դատախազ. Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով հարկադրել է, որպեսզի իր ենթական վերցնի այն ամենն իր վրա, ինչը չի կատարել
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանը օրական 16-17 ժամ ստանում է ինսուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան