Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը, որի օրակարգում ընդգրկված տասնյակ հարցերի շարքում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Երկրորդ անգամ եմ այս ամբիոնից խոսում այս կարգավիճակով։ Միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թ-ի դեկտեմբերի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ գործադիր և օրենսդիր մարմինների միջև իշխանության տարանջատման սկզբունքի կիրառումը չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական, գործադիր և օրենսդիր մարմիների միջև։ Գործադիր իշխանությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ այս մարմինների որոշումների կայացումը նույն քաղաքական պլատֆորմի վրա հիմնված ուժի կողմից հանգեցնելու է նրան, որ իրական հակակշիռն օրենսդիր-գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգը»,- իր ելույթում նշեց Վահե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս համակարգն ի վիճակի չի լինելու դիմադրել օրենսդիր և գործադիր իշխանության ծանրությանը՝ առանց Սահմանադրական դատարանի աջակցության և իր գործառույթի արդյունավետ իրականացման։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- «Հրապարակ». Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը թեժ է եղել
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
- Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը
- Ես, իհարկե, ունեմ քաղաքական հայացքներ. Վահե Գրիգորյան
- Վահե Գրիգորյանն «Իմ քայլ»-ի հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան