ԲՀԿ-ն ազատ կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան
«Այո, որոշումն արդեն կա»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն արդեն որոշում ունի, թե ինչպես է քվեարկելու ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ:
«Նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այսօր մենք խմբակցությունում նորից որոշեցինք, որ թողնենք ազատ, ամեն մեկն իր հայեցողությամբ՝ ով ինչպես ցանկանա, թող այդպես էլ քվեարկի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի թափուր մնացած պաշտոնում մեկ անգամ արդեն ներկայացվել է 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը տապալեց քվեարկությունը: 6-րդ գումարման ԱԺ-ն մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի թեկնածությունները:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ
- Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
- Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան