Վահե Գրիգորյանի երդման արարողությունը կհետաձգվի
Ազգային ժողովի կողմից այսօր Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ հրաժարվի որոշ գործերից:
Լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մոտ 80 գործերով մասնակցում է վարույթներին:
«Ես դրանց մի զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Ես խնդրել եմ Ազգային ժողովի նախագահին, որպեսզի հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչև այդ հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլև ՀՀ ներպետական դատարաններին, ինչպես նաև միջազգային քրեական դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից դուրս գալու մասին», - ընդգծեց նա:
Այսպիսով, ըստ Վահե Գրիգորյանի, այդ ժամանակահատվածում պետք է հասցնի դատարաններին տեղեկացնել բոլոր գործերից հրաժարվելու մասին:
Նրա խոսքով՝ այդ գործերը վերցնելու են այլ իրավաբաններ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը:
«Բոլոր այն գործերով, որտեղ ես կամ, դուրս եմ գալու: Թողնելու եմ ողջ զբաղվածությունը, դադարեցնելու եմ ցանկացած ներգրավվածություն որևէ գործում՝ լինի դա միջազգային փորձագետի կարգավիճակում, թե այլ»,- ասաց նա:
ՍԴ նորընտիր դատավորն անդրադարձավ նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ համատեղ աշխատանքին:
«Որքան էլ որ Ձեզ համար հիմա տարօրինակ կհնչի, ես այն պատկերացնում եմ բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա լինի: Ես հուսով եմ, որ դա լինելու է արդյունավետ»,- նշեց Վահե Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր
- Խմբակցությունում որոշում չկա, բայց Գորգիսյանը հակված է «դեմ» քվեարկել ՍԴ թեկնածուին
- Մյուս թեկնածուների թերությունն այն էր, որ բանտում չեն գտնվե՞լ. Պատգամավորը՝ Վահե Գրիգորյանին
- ԲՀԿ-ն ազատ կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան
- Վահե Գրիգորյան. Ոչ մի տարօրինակ բան չկա դրա մեջ
- Արսեն Բաբայանը Վահե Գրիգորյանին՝ Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է
- Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան