«Փաստ». ՊԲ-ում կադրային վերադասավորումները կշարունակվեն
«Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ- մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում ՊԲ-ում կադրային վերադասավորումները կշարունակվեն՝ ևս մի քանի փոփոխություն կլինի, որոնք հիմնականում կապված են բարձրաստիճան զինվորականների՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու և ղեկավար կազմը հնարավորինս երիտասարդացնելու հետ:
Հիշեցնենք, որ բանակում փոփոխությունների և վերադասավորումների հետ էին կապված նաև ժամանակին գեներալ Սամվել Կարապետյանի ու էլի մի շարք կադրային գեներալների ազատումները, իսկ ընդհանրապես, Արցախում կադրային փոփոխությունները կարծես նոր փուլ են թևակոխել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա