Դատավոր Դանիելյանն ընդմիջում հայտարարեց՝ իրեն խանգարելու պատճառով
Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով քննությանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը նկատողություն արեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին։
Մ. Պողոսյանը ցանկանում էր հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն ասաց, որ այժմ այդ փուլում չեն, պատեհ պահին թույլ կտա ներկայացնել իր դիտարկումները։
«Պարոն Պողոսյան խանգարում եք դատարանին բնականոն գործունեությունը ծավալելու առումով։ Հնարավոր է ձեր նկատմամբ քննարկվի դատական սանկցիա»,- ասաց դատավոր Արմեն Դանիելյանը։
Այնուհետև նա դիմելով Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին՝ ասաց. «Որևէ մեկի հրճվանքը չեմ առաջացնում, ինչ որ բան եմ ասում, որ ծիծաղելի՞ է»։
Հ. Ալումյանը ասաց, որ առարկում է դատարանի գործողությունները։
«Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառեք։ Առաջին անգամ եմ ասում, նուրբ եմ ասում, մեղմ եմ ասում։ Այս դատավարությունը դարձրել եք մի հատ կրկես»,- ասաց Ալումյանը։
«Ում վրա եք մատ թափ տալիս պարոն Ալումյան»,-արձագանքեց դատավորը։
Ալումյանը կրկնում էր, որ իրավունք ունի առարկել դատարանի գործողությունները։ Դատավորն էլ կրկնում՝ պարոն Ալումյան նստեք, այդ փուլը չէ, խանգարում եք դատարանի աշխատանքը։
«Նկատի ունենալով, որ պարոն Ալումյանը զուգահեռ խոսում է նախագահող դատավորի հետ, դատական նիստը վարել թույլ չի տալիս, հայտարարվում է 10 րոպե ընդմիջում»,- ասաց դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Քոչարյանի փաստաբանը որոշել է անձամբ հատուցել Փաշինյանի փաստաբանի ծախսերը
- Ալումյանը Ջհանգիրյանի ասածների հետ կապված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
- Լևոն Քոչարյան. Առաջին շահագրգիռ մարդիկ մենք ենք, որ սպանությունները բացահայտվեն
- Քոչարյանի գործով դատավորը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ, կրկին՝ նույն հարցով
- Ռոբերտ Քոչարյան. Այս գործը «սարքելու» համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու
- Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին
- Քոչարյանի գործով դատավորին ևս մեկ ինքնաբացարկի միջնորդություն
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու նրանց ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
- Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին
- Քոչարյանի և մյուսների գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան