Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
Վերաքննիչ դատարանի բակում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։
Ակցիա իրականացնող մի խումբը պաշտպանում է նրան, մյուսներն էլ ազատազրկում են պահանջում։ Բացի սրանից՝ ցուցարար երկու խմբի մասնակիցները նաև փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան