Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո
Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր կրկին հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները և այն քաղաքացիները, որոնք դեմ են նրա ազատ արձակմանը։ Նիստի ավարտին վերջիններս փորձեցին փակել դատարանի մուտքը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Նրանց միջև հրմշտոց տեղի ունեցավ։
Ցուցարարները շարժվեցին դատարանի մոտ գտնվող ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ցուցարարները փորձեցին փակել ճանապարհը, ոստիկանները թույլ չտվեցին։
Մի քանի քաղաքացի հրավիրվել են ոստիկանություն։ Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ ոստիկանություն տարված քաղաքացիներին բաց թողնեն։
Քաղաքացիները բացատրեցին, թե ինչու որոշեցին փակել դատարանի մուտքը։
«Նիստի ընթացքում ողջ առավելությունը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ձեռքում էր։ Դրանից էլ ինքնաբուխ որոշեցինք փակել դատարանի մուտքը, որ մարդ դուրս չգա։ Չեն թողնում դատավորը նորմալ աշխատի, չեն ուզում մեկ րոպե ավելի աշխատել»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի այսօր շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
Աշխատանքային ժամի ավարտի պատճառով նիստը հետաձգվեց։ Այն կշարունակվի վաղը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրանց ընդդիմադիրները կրկին դատարանի բակում են
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունները մերժեց
- Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
- Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան